ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսական օնլայն կինոթատրոնը՝ Հայաստանում

Ռուսական օնլայն կինոթատրոնը՝ Հայաստանում
02.11.2015 | 18:03

Հայաստանում թողարկվել է առաջին առցանց կինոհարթակը՝ ivi-ն, որը կինոսերներին անվճար և լավ որակով հասանելի է դարձնում ամբողջ աշխարհի ռուսալեզու լավագույն ֆիլմերը և սերիալները: Ivi-ում ընդգրկված են աշխարհի առաջատար կինոստուդիաների, ինչպես նաև Հայաստանում դեռևս չցուցադրված կինոֆիլմերը: Դիտումը հնարավոր է բոլոր սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի մուտք գործել համակարգիչներ, բջջային հեռախոսներ և պլանշետներ, Smart հեռուստացույցներ:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ